Saturday, 20 06 2026
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները

Հայաստանի օլիգարխիկ տնտեսական կառուցվածքը թույլ չի տա լիովին օգտվել Իրանի հնարավորություններից. Jane’s Intelligence

Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային մեկուսացումից դուրս գալուց հետո որոշ ակտիվություն է ցուցաբերում նաև Հարավային Կովկասում և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում:

Հունվարի վերջին Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին հայտարարեց, թե Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Բայց առայժմ պարզ չէ, թե ինչ ձևաչափով է լինելու այդ միջնորդությունը, կամ որքանով է այսօր իրատեսական Իրանի ներգրավումը պրոցեսին: Մեկնաբանելով այս հարցը՝ Ղարաբաղյան խնդրի հեղինակավոր փորձագետներից Դավիթ Շահնազարյանը կարծիք է հայտնել, որ Իրանը փորձում է միջնորդական դեր ստանձնել Մինսկի խմբին զուգահեռ, ինչն արդյունավետ չի լինի բանակցային գործընթացի համար և կարող է խնդիրներ առաջացնել: Հետևաբար, Իրանը պետք է աջակցի Մինսկի խմբին, ոչ թե գործի զուգահեռ:

Իր հերթին, Լոնդոնի Jane’s Intelligence հեղինակավոր վերլուծական կենտրոնի առաջատար փորձագետ Լիլիթ Գևորգյանը քիչ հավանական է համարում Իրանի ներգրավումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, քանի որ այդ երկիրն իրականում լուրջ ազդեցություն չունի Հայաստանի և Ադրբեջանի վրա: Եվ հետո՝ ադրբեջանցիները չեն համաձայնի Իրանի ներգրավմանը՝ առանց Թուրքիայի մասնակցության, իսկ Թուրքիայի ներգրավմանը, բնականաբար, համաձայն չի լինի Հայաստանը:

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Թուրքիան և Իրանը փորձելու են մրցակցել ինչպես մեր տարածաշրջանում ընդհանուր առմամբ, այնպես էլ մասնավորապես Ղարաբաղյան գործընթացին մասնակցելու հարցի շուրջ: Դա ցույց տվեց նաև Անկարայի վերջին արձագանքը Թեհրանի ակտիվությանը, երբ Բաքվում Թուրքիայի դեսպանը հայտարարեց, որ Թուրքիան շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Լիլիթ Գևորգյանն ասաց. «Իրանը վաղուց է ցույց տվել հետաքրքրություն այդ հարցում, բայց չեմ կարծում, թե ադրբեջանցիները թույլ տան նման ներգրավում: Թերևս թույլ կտան այն դեպքում, եթե Թուրքիան ևս ներգրավվի, իսկ դա այս պահին անիրատեսական տարբերակ է՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների բացարձակ սառեցումը: Այդ պատճառով չեմ կարծում, թե տարածաշրջանային խաղացողները ներգրավվեն Ղարաբաղի բանակցային գործընթացում:

Խնդիրն այն է, թե ինչ աստիճանի ազդեցություն ունեն Հայաստանի ու Ադրբեջանի վրա այս նոր խաղացողները՝ նույն Իրանը կամ Թուրքիան: Իսկ իմ կարծիքով՝ այդքան մեծ ազդեցություն չունեն, դրա համար էլ համանախագահներն իմաստ չեն տեսնում ձևաչափը փոխելու մեջ: Սա սիրիական հակամարտությունը չէ, որտեղ ակտիվ ներգրավված ռեգիոնալ պետություններ կան, որոնք ունեն իրական ազդեցություն: Իրանը հետաքրքրված է միայն այն առումով, որ կոնֆլիկտը մոտ է իր սահմաններին, և Իրանը վաղուց ձգտում է լինել տարածաշրջանային լիդեր: Նույն նկրտումներն ունի Թուրքիան, որը ձգտում է լինել տարածաշրջանի և իսլամական աշխարհի առաջնորդ: Նրանք հետաքրքրված են ոչ թե հակամարտության լուծմամբ, այլ իրենց ռեգիոնալ վարկանիշը բարձրացնել բարձրացնելով, և Ղարաբաղի բանակցային գործընթացն այդ առումով լավ պլատֆորմ է թե՛ Թուրքիայի և թե՛ Իրանի համար»:

Մեր զրուցակիցը խոսեց նաև Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցները հանելուց հետո Հայաստանի համար բացվող հեռանկարների մասին:

– Իրանի՝ մեկուսացումից դուրս գալուց հետո ի՞նչ փոփոխություններ կլինեն մեր տարածաշրջանում տնտեսական և քաղաքական տեսանկյունից:

– Իրանի ապամեկուսացումը առաջին հերթին շատ դրական տնտեսական ազդեցություն կունենա: Իրանի շուկան տարիներ շարունակ սահմանափակ է մնացել  պատժամիջոցների պատճառով, սպառողական մեծ և տարիներ շարունակ կուտակված պահանջարկ կա, որը հոյակապ հնարավորություն է արտաքին ներդրողների, այդ թվում նաև արևմտյան, ռուսական, հնդկական, ինական ընկերությունների համար: Իրանի տնտեսական աճը դրական ազդեցություն կունենա նաև հարևան երկրների վրա:

Երկրորդը Իրանի՝ համաշխարհային էներգետիկ շուկա վերադառնալն է: Սա լավ լուր է Հայաստանի համար, որովհետև կարող է նվազեցնել էներգետիկ ներկրումների գինը, եթե համաշխարհային նավթի գները շարունակեն ցածր մնալ գերարտադրության, սահմանափակ պահանջարկի պատճառով: Բայց վատ լուր է Ադրբեջանի համար, քանի որ էներգետիկ շուկա է վերադառնում ամենախոշոր խաղացողներից մեկը:

Մյուս կողմից, կա նաև անուղղակի ռիսկ հատկապես Հայաստանի դրամի համար, և դա գալիս է Ռուսաստանից: Թեև Հայաստանը նավթ և գազ ներկրող երկիր է, բայց շատ կախված է Ռուսաստանի տնտեսությունից: Ռուսաստանի տնտեսության թուլացումը նավթի գների անկման պատճառով ազդում է նաև Հայաստանի վրա: Այսինքն՝ նավթի ցածր գինը հարվածում է նաև Հայաստանին:

– Այսօր փորձագետները շատ են խոսում այն մասին, որ տարածաշրջանում էներգետիկ համագործակցության առանցք է ձևավորվում Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև, և որ իրանական գազը Հայաստանի ու Վրաստանի տարածքով կարող է դուրս գալ դեպի Սև ծով: Սա իրատեսակա՞ն նախագիծ է:

– Չեմ կարծում, որ Իրանը կարող է հեշտությամբ իրականացնել այս նախագծերը: Նման նախագծեր վաղուց են քննարկվում, բայց գլխավոր խնդիրն այն է, որ էներգետիկ դաշտում Ռուսաստանն ու Իրանը մրցակիցներ են, ոչ թե գործընկերներ: Նույն Վրաստանն ու Հայաստանը մեծ խնդիրներ կունենան հատկապես Ռուսաստանի հետ: Ռուսաստանն արդեն շատ ծանր վիճակում է հայտնվել, որովհետև, նախ, նավթի ու գազի գինը դեռ երկար ժամանակ կարող է ցածր մնալ, ուստի ռուսական տնտեսությունը կարող է 2016-ին ևս անկում ապրել: Ռուսաստանն ամեն կերպ կշարունակի պայքարել համաշխարհային էներգետիկ շուկայում իր բաժինը պահելու համար, այդ թվում նաև Հարավային Կովկասում:

– Իսկ ի՞նչ կասեք Սև ծովի և Պարսից ծոցի շուկաները իրար հետ կապելու հեռանկարի մասին:

– Առևտրի առումով, իհարկե, բավական մեծ պոտենցիալ կա, ութերևս ավելի հեշտ է սրանք իրականացնել: Դրանցից մեկը կլինի տրանսպորտային մայրուղիների,  առևտրային ճանապարհների զարգացումը: Իրանի՝ մեկուսացումից դուրս գալը շատ լավ լուր է Հայաստանի համար: Եթե ճիշտ օգտագործվի այդ հնարավորությունը, Հայաստանը կարող է դառնալ թե՛ իրանական ապրանքները ներկրող և Իրան արտահանող, թե՛ տարանցիկ կամ վերաարտահանող երկիր իրանական ապրանքների համար: Բայց Հայաստանի անառողջ, օլիգարխիկ տնտեսական կառուցվածքը թույլ չի տա լիովին օգտվել այն հնարավորություններից, որ ընձեռել է Իրանի՝ մեկուսացումից դուրս գալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում