Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան, ինչպես և Ադրբեջանը, շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմաիլ Ալփեր Ջոշքունը։
Նրա խոսքերով՝ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին աջակցել բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանական։ Թուրք դեսպանը հայտարարել է, որ չի ցանկանում մեկնաբանել թուրք առանձին պատգամավորների պահվածքը, որոնք ԵԽԽՎ նստաշրջանում հակահայկական բանաձևերի քվեարկության ժամանակ չեն չմասնակցել դրան։ Փոխարենը նա հայտնել է, որ Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի պետական քաղաքականությունը դրական է։









































