Ավելի քան 2000 բրիտանացի ազնվական ընտանիքներ երկրի իշխանություններին բաց նամակ են հղել՝ կոչ անելով տիտղոսը ժառանգելու մասին օրենքը փոխել այնպես, որպեսզի կանայք ունենան տղամարդկանց հետ համահավասար իրավունքներ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Նամակի հեղինակները դրա վառ օրինակն են համարում գահակալության մասին օրենքը, համաձայն որի՝ արքայազն Ուիլյամի ապագա երեխան՝ անկախ սեռից, գահը ժառանգելու իրավունք կունենա:
«Այժմ արքայական ընտանիքից ոչ մի աղջիկ ավելի ցածր կարգավիճակում չի լինի, քան իր եղբայրները: Մենք ողջունում ենք այդ ողջամիտ օրենքը և ենթադրում, որ այս առումով սեռերի միջև հավասարությունը կլինի ոչ միայն արքայական, այլև բոլոր ընտանիքներում»,- նշվում է նամակի տեքստում:
Նամակը ստորագրողների թվում են լորդ Բրեյբրուք Ամանդի 8 դուստրերից մեկը (նրա հոր մահվանից հետո տիտղոսը կանցնի իրենց հեռավոր ազգականին) և լորդ Մոնսոնը, ում 28-ամյա որդին նախորդ տարի զոհվել է Քենիայում:










































