ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մայիսի 16-19-ը կայցելի Ռուսաստան: Այս մասին այսօր տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարարությունը:
Նախարարությունում նշել են, որ դա Ռուսաստան կատարած նրա վեցերորդ այցը կլինի:
ՌԴ ԱԳ նախարարությունից հայտնել են նաև, որ մայիսի 17-ին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Պան Գի Մունի միջև բանակցություններ տեղի կունենան: «Կքննարկվեն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Կորեական թերակղզում տեղի ունեցող իրադարձությունները, ՄԱԿ-ի աջակցությամբ Մալիի հակամարտության կարգավորումը, Կոսովոյի շուրջ իրադրության զարգացումը, իրավիճակը Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Կիպրոսում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի և այլ հարցեր»,- նշել են ԱԳ նախարարությունում:










































