ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոյին երեկ հիվանդանոց են տեղափոխել` փարիզյան ակումբի չեմպիոնությունը տոնելուց հետո:
Բրազիլացի մասնագետը վատ է զգացել Փարիզ ժամանելուց անմիջապես հետո: Ակումբի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Լեոնարդոն շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:
«Լեոն անմնացորդ նվիրված է «Պարի Սեն-Ժերմեն»-ին: Նա նվիրել է ՊՍԺ-ին իր սիրտը, առողջությունն ու զգացումները: Հավանաբար այդ պատճառով նա երեկ ցնցում է ապրել»,- ասել է փարիզյան ակումբի սեփականատեր Նասեր Ալ-Հելաիֆին:









































