Դիկ Ադվոկատը հեռանում է հոլանդական ՊՍՎ-ից: Մասնագետը չի երկարաձգի ակումբի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը:
Ադվոկատն աշխատել է ՊՍՎ-ում ընդամենը մեկ տարի և թիմի հետ դուրս է եկել Հոլանդիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Ակումբի հետ կշարունակի աշխատել Ֆիլիպ Կոկուն, ով Ադվոկատի մարզչական շտաբում էր: Մասնագետի պայմանագիրը 4 տարվա ժամկետ ունի: Պայմանագրի ֆինանսական կողմի մասին լուրեր չեն հրապարկվել:









































