«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հաստատել է, որ Ուեյն Ռունին դիմել է ակումբի ղեկավարությանը` իր տրանսֆերը վաճառքի հանելու խնդրանքով: Սակայն ակումբը չի պատրաստվում բաց թողնել 27-ամյա ռմբարկուին:
«Ռունին խնդրել է վաճառել իր տրանսֆերը, մենք մերժել ենք: Այս է ամենը: Նա դժգոհ էր, որ մի քանի անգամ մնացել է պահեստայինների նստարանին: Սակայն նման բան չէր լինի, եթե Ռունին իր լավագույն մարզավիճակում գտնվեր:
Այժմ Ուեյնը պետք է մտածի իր ապագայի մասին, որը նա հաստատ անցկացնելու է «Յունայթեդ»-ում»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է մասնագետի խոսքը:







































