Արևմտյան Եվրոպայում ստվերային տնտեսության մասշտաբով առաջատարը Բելգիան է: Բելգիայում «սև» ոլորտին բաժին է ընկնում 63 միլիարդ եվրո կամ պետության տնտեսական ակտիվության ավելի քան 16 տոկոսը:
Համեմատության համար նշենք, որ Գերմանիայում ստվերային տնտեսությունը գնահատվում է 13 տոկոս, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում՝ մոտ 10 տոկոս, իսկ Նիդերլանդներում՝ 9 տոկոս: ԵՄ-ում այդ ցուցանիշով ամենաբարձր արդյունքները Արևելյան Եվրոպայի երկրներում են: Բուլղարիայում «սև» տնտեսության ծավալը կազմում է ՀՆԱ-ի 30 տոկոսը: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
Չինաստանում միայն բանկային ստվերային ոլորտը հասել է արդեն մոտ 5 միլիարդ դոլարի: Դա, իհարկե, ցածր է ՀՆԱ-ի 1/10 մասից, սակայն վերջին երկու տարիներին ցուցանիշն աճել է մոտ 70 տոկոսով: