Անգլիական մամուլի տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փորձում է համոզել թիմի կիսապաշտպան Սամի Խեդիրային տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:
Անգլիայում գրեթե ոչ ոք չի կասկածում, որ պորտուգալացի մասնագետը կստանձնի «Չելսի»-ի ղեկը: Ըստ տեղեկատվության՝ Մոուրինյոն փորձում է նոր թիմ ձևավորել:
Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը տատանվում է 23-25 մլն եվրոյի սահմաններում: Նշենք, որ խաղացողի իրավունքների գնման համար «Արքայական ակումբ»-ը 14 մլն եվրո է վճարել:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մոուրինյոն հայատարարել է, որ պատրաստվում է մնալ իսպանական գրանդում:










































