Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակներում կայացած «Ատլետիկո»-ի դեմ հանդիպման երկրորդ խաղակեսի ընթացքում «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ստիպված էր լքել խաղադաշտը` վնասվածքի պատճառով:
Կատալոնական ակումբն արդեն օգտվել էր փոփոխությունների բոլոր հնարավորություններից և ստիպված էր ավարտել խաղը 10 ֆուտբոլիստով:
Խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հայտնել է, որ Մեսսին բժշկական հետազոտություն կանցնի, որից հետո պարզ կդառնա, թե որքանով է լուրջ արգենտինացի ֆուտբոլիստի վնասվածքն ու երբ նա կարող է շարք վերադառնալ:









































