Իսրայելական ռազմածովային ուժերը գիշերը կորցրել են իրենց ամենակատարելագործված անօդաչու սարքերից մեկը` Heron-1-ը: Պարեկային թռիչքից հետո այն ընկել է Միջերկրական ծովը՝ Թել-Ավիվի և Նեթանյա քաղաքների միջև ընկած շրջանում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հաղորդել են զինվորականները, իրենք ղեկավարել են անօդաչու սարքի ծովն ընկնելը: Օպերատորները նրա շարժիչքում անսարքություն նկատելուց հետո որոշել են այն ջրասույզ անել, որպես մինչ բազա հասնելն այն չընկնի խիտ բնակեցված վայրում: Անօդաչու սարքի որոնումներին միացել են ուղղաթիռներն ու ռազմածովային ուժերի նավերը:
Սա ընթացիկ ամսում անօդաչուների իսրայելական պարկի առաջին կորուստը չէ: 10 օր առաջ Գազայի հատվածի մոտ տեխնիկական անսարքության պատճառով կործանվել է Rohev Shamaim անօդաչու թռչող սարքը:










































