«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 38-ամյա կիսապաշտպան Փոլ Սքոուլզը հայտարարել է, որ կավարտի կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ֆուտբոլիստն արդեն հեռացել էր 2010/11 թվականների մրցաշրջանի ավարտից հետո, սակայն վերադարձել Ալեքս Ֆերգյուսոնի խնդրանքով և ևս երկու անգամ 1-ական տարով երկարաձգել ակումբի հետ պայմանագրի ժամկետը:
«Մեծ պատիվ է նման երկար կարիերա ունենալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում` բոլոր ժամանակների լավագույն մարզչի գլխավորությամբ: Թիմը ճիշտ ուղի է ընտրել և նորանոր հաջողություններ կգրանցի նաև Դեյվիդ Մոյեսի գլխավորությամբ»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Սքոուլզին:
Փոլ Սքոուլզը հանդես է գալիս «կարմիր սատանաներ»-ի հիմնական կազմում 1993 թվականից: Նա 716 հանդիպում է անցկացրել թիմի կազմում և 155 գոլ հեղինակել:








































