Այն բանից հետո, երբ մամուլում լուրեր տարածվեցին Իրինա Շեյքին Քրիշտիանու Ռոնալդուի՝ բրազիլացի մոդել Անդրեսա Ուրաքի հետ դավաճանելու մասին, ֆուտբոլիստը հայտարարեց, որ այդ ամենը մտացածին է, իսկ «աղմկահարույց հարցազրույցը»՝ սուտ, և ոչինչ չի խանգարի իր և Իրինայի երջանկությանը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Նախ՝ Իրինան Twiterr-ի իր էջում հրապարակել է սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիքի լուսանկարները, ապա նույնն արել է նաև Ռոնալդուն:
Իսկ այսօր համացանցում են հայտնվել մի քանի լուսանկարներ, որտեղ զույգը Mutua Madrid Open մարզադաշտում հետևում է թենիսի խաղին: Սակայն լուսանկարներից դատելով՝ սիրահարներն ավելի շատ վայելում էին միմյանց ներկայությունը, քան խաղը:









































