Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Մադրիդի «Մասթերս-1000» մրցաշարի եզրափակիչ փուլ: Նա 6:0, 6:4 հաշվով առավելության է հասել Պաբլո Անդուխարայի նկատմամբ: Հանդիպումը տևել է 1 ժամ 16 րոպե: Նադալն իրացրել է 7 բրեյք-փոյնթերից 4-ը, իսկ նրա մրցակիցը տանուլ է տվել իր 3 բրեյք-փոյնթերը:
Մրցաշարի եզրափաչկում Նադալն ուժերը կչափի շվեյցարացի Ստանիսլավ Վավրինկայի կամ չեխ Տոմաշ Բերդիխի հետ:








































