«Շախտյոր»-ի նախկին կիսապաշտպան, ֆուտբոլի հայտնի մասնագետ Սերգեյ Յաշչենկոն իր կարծիքն է հայտնել , կարո՞ղ է արդյոք Հենրիխ Մխիթարյանը «Տավրիա»-ի դեմ առաջիկա հանդիպմանը նոր ռեկորդ սահմանել Ուկրաինայի առաջնությանում:
«Դա կապ ունի ոչ միայն Հենրիխի, այլև ամբողջ թիմի խաղի հետ: Մեծ նշանակություն ունի, թե ինչպիսի՞ փոխանցումներ կստանա Մխիթարյանը: Սակայն Հենրիխը նաև պետք է կարողանա արդյունավետ ավարտել պահերը, որոնք կստեղծվեն նրա համար: Եթե ֆուտբոլիստը չլարվի, չմտածի կհաջողվի՞ արդյոք նրան լավագույն ռմբարկու դառնալ, թե ոչ, այլ պարզապես խաղա իր հաճույքի համար, նրա մոտ ամեն ինչ կստացվի:
Դատելով Հենրիխի ելույթներից կարող եմ ասել, որ այս ֆուտբոլիստը չի ձգտում դառնալ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու ցանկացած եղանակով: Նա, իհարկե, հասկանում, որ դա մեծ պատիվ է: Կարծում եմ` Մխիթարյանը կապացուցի, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է:










































