Վրաստանում կարմրուկով վարակվածների թիվը հասել է 2940 մարդու, որոնցից 927-ը հոսպիտալացվել են՝ կապված այդ հիվանդության բարդությունների հետ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը՝ հղում կատարելով Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ու հասարակական առողջության ազգային կենտրոնին:
2013թ. Վրաստանում գրանցվել է կարմրուկի հիվանդացության լուրջ աճ, այս վարակիչ հիվանդությունից արդեն մահացել է 11-ամսական մի երեխա ու 19-ամյա երիտասարդ:
Համաճարակի բռնկման վտանգի պատճառով երկրում սկսվել է այն մարդկանց անվճար պատվաստում, որոնք ժամանակին չեն հասցրել պատվաստումներ ստանալ:










































