ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել թայվանական ընկերության և նրա նախագահի դեմ՝ ԿԺԴՀ-ի հետ զենքի առևտրի մեջ մտնելու պատճառով: Այս մասին հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Trans Multi Mechanics Co. Ltd ընկերությանը և դրա նախագահ Չժան Վեն-Ֆուին մեղադրել է «հյուսիսկորեացի գործակալ Ալեքս Խ. Տ. Ցայի հետ առևտրական կապերի մեջ լինելու համար»: ԱՄՆ կառավարությունը ենթադրում է, որ Ցայը թայվանական ընկերությունն օգտագործել է 100 հազար դոլարների զենք և պաշտպանական սարքավորումներ գնելու ու Հյուսիսային Կորեա ուղարկելու համար: Նա նաև բանակցություններում որպես միջնորդ է հանդես եկել:
«Մեզ համար շատ կարևոր է առավելագույնս բարդացնել Հյուսիսային Կորեայի աշխատանքները միջուկային և բալիստիկ հրթիռի իր ծրագրերը մշակելիս՝ սեպ խրելով նրա առևտրական ցանցում»,- ասել է ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության փոխնախարար Դևիդ Քոենը:








































