«Չելսի»-ի տիտղոսների սենյակում մեկ տարի պահվելուց հետո Անգլիայի գավաթը վերանորոգման աշխատանքների կարիք ուներ: Գավաթը վերանորոգելու համար պահանջվել է 80 ժամ և շուրջ 3000 ֆունտ:
Վաղը գավաթը, որն արդեն 132 տարեկան է, կխաղարկեն «Մանչեսթեր Սիթի»-ն և «Ուիգան»-ը:
«Այն հիմնովին վնասվել էր: Բազմաթիվ մարդիկ ցանկացել են մի փոքրիկ կտոր ունենալ գավաթից: Արծաթը, ինչպես հայտնի է, կարող է ճաքել կամ այլ ձևով վնասվել հարվածից: Ի ուրախություն մեզ` վնասված բոլոր մասերը վերականգնվել են:
Ես զբաղվում եմ գավաթի խնամքով արդեն 17 տարի: Այս տարվա նման այն երբեք վնասված չի եղել: Միայն հիշում եմ, որ մի քանի տարի առաջ գավաթը վերադարձրել էին կոտրված կափարիչով»,- հայտնել է վերականգնողական աշխատանքների մասնագետը` Քևին Ուիլյամսը:






































