Պորտուգալական Record պարբերականի տեղեկությունների համաձայն` Մադրիդի«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ալեքս Ֆերգյուսոնի հրաժարականից հետո Մոուրինյոն «Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի գլխավոր հավակնորդն էր:
Պորտուգալացի մասնագետը, սակայն, մերժել է հրավերը, քանի որ նրա ընտանիքը ցանկանում է ապրել Լոնդոնում:










































