Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվայի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդը կշարունակի հանդես գալ փարիզյան թիմում:
Այդ մասին տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
«Տիագոյի տեղափոխությունն այժմ խնդրահարույց է, և կարծում եմ՝ նա կշարունակի հանդես գալ ՊՍԺ-ում: Ֆուտբոլիստը գործող պայմանագիր ունի փարիզյան թիմի հետ, և «Բարսելոնա»-ի հետ բանակցելուց առաջ անհրաժեշտ է տրանսֆերը համաձայնեցնել ֆրանսիական ակումբի հետ»,- հայտարարել է գործակալը:






































