Թուրինին «Յուվանթուս»-ը թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ իտալական Ա Սերիայի առաջիկա 2 հանդիպումներում հաղթանակ տանելու դեպքում կարող է գերազանցել 7 տարի առաջ Ֆաբիո Կապելոյի գլխավորությամբ գրանցած ռեկորդը՝ մրցաշրջանի ընթացքում վաստակած միավորների ցուցանիշով:
Ռեկորդային ցուցանիշը համապատասխանում է 91 միավորին: «Կալյարի»-ի և «Սամպդորիա»-ի հանդեպ հաղթանակներ տանելու դեպքում Կոնտեի սաներն այդ ցուցանիշը կգերազանցեն 1 միավորով:
«Հավատում եմ, որ «Յուվանթուս»-ը Կոնտեի գլխավորությամբ կարող է գերազանցել մեր ձեռքբերումը: Դրա հավանականությունը մեծ է, քանի որ նրանք չունեն արժանի հակառակորդներ: Ես բազմիցս նշել եմ, որ ներկայիս Ա Սերիան տարբերվում է 7 տարի առաջ եղած առաջնությունից:
Նախկինում այն համարվում էր ուժեղագույններից մեկն աշխարհում, իսկ այժմ ամեն բան այլ է»,- նշել է Կապելոն:










































