Մեծ Բրիտանիայի գլխավոր դատախազությունն օրենք է ընդունել, որի համաձայն սեփական հարազատներին կամ ընկերներին ավտովթարի ենթարկած վարորդին բանտ չեն նստեցնի, հաղորդում է Life News-ը:
Միացյալ Թագավորության գլխավոր դատախազ Կիր Սթարմերի խոսքերով՝ հասարակության շահերից չի բխում հավելյալ պատիժ սահմանել այն մարդկանց համար, որոնք առանց այդ էլ բավականաչափ տանջվում են՝ ամբողջ կյանքում մեղավորության զգացում ունենալով հարազատի մահվան համար:
«Դա դաժանության և անտարբերության դրսևորում է մեր արդարադատության կողմից»,- հայտարարել է գլխավոր դատախազը:
Նոր ընթացակարգի համաձայն՝ ազատազրկումից կարող են խուսափել այն վարորդները, որոնք ոչ կանխամտածված կերպով մահացու ելքով վրաերթի են ենթարկել ընտանիքի անդամի կամ սիրած մարդուն, որի հետ երկար ժամանակ հարաբերություններ են ունեցել:
Եթե մահը վրա հասած լինի ոչ սթափ վիճակում վարելու կամ ճանապարհին վտանգավոր վարքագծի պատճառով, ապա դա կհանգեցնի մինչև 14 տարվա ազատազրկման:
Մեծ Բրիտանիայի գլխավոր դատախազության որոշումն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել բրիտանացի իրավապաշտպանների շրջանում:









































