«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Քևին դե Բրյուինեն շարքից դուրս է մնացել 10 շաբաթով։ Բելգիացին անձամբ է խոսել վերականգնման ժամկետների մասին։
«Նոր եմ վերադարձել բուժզննումից։ Շարքից դուրս եմ մնացել 10 շաբաթով»,- իր թվիթերյան էջում գրել է կիսապաշտպանը։
24-ամյա բելգիացին վնասվածք է ստացել Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում՝ «Էվերթոն»-ի հետ խաղում (3:1): Դե Բրյուինեն վնասել է ծնկի խաչաձև կապանները։







































