«Բարսելոնա»-ն կբարձրացնի թիմի հարձակվող Նեյմարի աշխատավարձը: Այդ մասին հայտնում է AS-ը:
Նշվում է, որ առաջիկա մրցաշրջանում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի աշխատավարձը 17,6 մլն եվրո կկազմի՝ ներկայիս 9,1 մլն-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի ղեկավարները նախատեսել են էական փոփոխություններ կատարել նաև թիմի ռմբարկու Լիոնել Մեսսիի պայմանագրի ֆինանսական մասում:








































