«Պալերմո»-ի նախագահ Մաուրիցիո Ձամպարինին Ա Սերիայի ակումբներին կոչ է անում բոյկոտել առաջնությունը: Պատճառն այն է, որ Նեապոլի դատախազությունը հետաքննություն է սկսել Ա և Բ Սերիաների 35 ակումբների նկատմամբ, որոնք կասկածվում ֆինանսական տարբեր խախտումների մեջ:
«Դա ոչ թե արդարադատություն է, այլ ձևականություն: Այդ հետաքննությունն անհիմն է և նախատեսված է լրատվամիջոցների համար: Թո՛ղ դատավորները գոնե մեկ խախտում գտնեն «Նապոլի»-ի հաշիվներում: Ես և ակումբը միշտ հարգել ենք օրենքը:
Այն, ինչ կատարվում է, խայտառակություն է, և մենք պետք է ձեռնարկենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի մարդիկ չմտածեն, թե մենք հանցագործներ ենք:
Այսօր կհանդիպեմ Ա Սերիայի մյուս 19 ակումբների նախագահների հետ և կխնդրեմ միասնական լինել՝ առաջնությունը դադարեցնելու հարցում: Ինչ արած, այպիսին է Իտալիան»,-Football Italia-ն մեջբերում է Ձամպարինիի խոսքերը:










































