«Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, մեկնաբանելով ակումբի՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին տեղեկատվությունը, հայտարարել է, որ թուրինյան թիմում ոչ ոք դժգոհ չի լինի շվեդ խաղացողի վերադարձից:
Հիշեցնենք, որ հարձակվողը «Յուվենթուս»-ում հանդես է եկել 2004-2006 թթ-ին, ինչից հետո տեղափոխվել է «Ինտեր»:
«Կարծում եմ՝ թիմի ղեկավարությունը գիտի, թե ինչ ձեռքբերումներ են անհրաժեշտ առաջիկա ամռանը: Իգուաինը, Սուարեսը և Իբրահիմովիչը լավ թեկնածուներ են: Այս խաղացողներից յուրաքանչյուրը կարող է հզորացնել թիմի հարձակվողական գիծը: Կարծում եմ՝ ոչ ոք դեմ չի լինի Իբրայի վերադարձին»,- դարպասապահին մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:





































