Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ «Պարի Սեն-Ժերմեն»-ի ղեկավարությունը, որը նոր գլխավոր մարզիչ է փնտրում թիմի համար, բացի Լորան Բլանից՝ քննարկում է նաև 3 օիտալացի մասնագետների թեկնածությունները:
Փարիզյան թիմն այժմ բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթի»-ն գլավորող Ռոբերտո Մանչինիի, «Զենիթ»-ի մասնագետ Լուչանո Սպալետիի և Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի հետ: Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ այժմ ՊՍԺ-ն գլխավորում է Կարլո Անչելոտին, ով մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:







































