ԱՄՆ-ը ճապոնական Օկինավա կղզում ռազմաօդային ուժերի Կադենա բազա է ուղարկել հարվածային խմբավորում՝ 26 ռազմական ինքնաթիռից: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ դրանում ներառված են հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչներ և F-16 Fighting Falcon կործանիչ-ռմբակոծիչներ:
Կադենա բազայում ամերիկյան ռազմական հրամանատարության ներկայացուցչի հաղորդմամբ՝ խմբավորումը ժամանել է Ալյասկայից և Օկինավայում կմնա մինչև փետրվարի վերջը: Նրա խոսքով՝ տեղափոխությունը կատարվել է զորավարժությունների շրջանակներում, որոնք կոչված են ցույց տալու Ճապոնիայի պաշտպանության հարցում Պենտագոնի հնարավորությունները:
Ճապոնիա լրացուցիչ ինքնաթիռների ուղարկումը կապում են Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս իրականացված միջուկային փորձարկման և այն տեղեկությունների հետ, որ Փխենյանը մոտ ժամանակներս կարող է մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ արձակել:








































