Դաքքայի արվարձանում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 1006-ի՝ Agence France-Presse-ին հայտնել են որոնողական գործողություններ իրականացնող շտաբում:
Շինության ստորին հարկերում, որոնց փրկարարները հասել էին մայիսի 9-ին, հայտնաբերվել է 130 զոհված: Զոհերի մի մասին, ինչպես հայտնել են շտաբից, հնարավոր է եղել ճանաչել հագուստի գրպաններում գտնվող բջջային հեռախոսներից, ինչպես նաև բեյջերից:
Քանդված շենքի վայրում դեռևս շարունակում են աշխատել բուլդոզերները, էքսկավատորներն ու այլ տեխնիկա:
Rana Plaza բազմահարկ շենքը փլուզվել էր ապրիլի 24-ի առավոտյան: Քանդված շինությունում եղել են խանութներ, բանկի մասնաճյուղ, կարի ֆաբրիկա:
Փլուզման պահին շենքում գտնվել են կարի ֆաբրիկայի ավելի քան 3 հազար աշխատակից:
Հաջողվել է փրկել ավելի քան 2.4 հազար մարդու, որոնցից 1000-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:








































