Friday, 19 06 2026
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին

Վլադիմիր Առաքելյանը ցուցմունք չի տվել և զենք չի վաճառել հանցախմբին. փաստաբան

Ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» գնդի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը հերքում է, թե Առաքելյանը ցուցմունք է տվել և խոստովանել, որ երկու ավտոմատ է վաճառել հանցավոր խմբի անդամներին։

«Սուտ է, չկա այդպիսի բան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալվանդյանը։

Փաստաբանը հերքեց նաև տեղեկությունը, թե իր պաշտպանյալը ցուցմունք է տվել։ Ալվանդյանի խոսքով՝ Առաքելյանը ձերբակալման օրվանից առայսօր որևէ քննչական գործողության չի մասնակցել և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Առաքելյանը առայսօր ոչ մի ցուցմունք չի տվել։ Ինքը ձերբակալման օրը հայտարարել է, որ կապ չունի հանցախմբի հետ, և հրաժարվել է որևէ ցուցմունք տալ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Վլադիմիր Առաքելյանի առողջական վիճակը վատացել է, քանի որ վերջինս մի շարք առողջական խնդիրներ է ունեցել։

Նշենք, որ ազատամարտիկները, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները նույնպես բացառում են, որ Առաքելյանը կարող էր որևէ կապ ունենալ հանցախմբի հետ, լուրջ վերաբերեր նրանց ծրագրերին և դեռ մի բան էլ՝ զենք վաճառեր նրանց։

«Ոչ մի ազատամարտիկ՝ երբեք, ինչ վիճակում էլ լինի, իր երկրի, պետության դեմ որևէ քայլ չի կարող անել։ Ազատամարտիկը դուրս չի գա իր երկրի դեմ, որի համար արյուն է թափել»,- միաբերան պնդում են Վլադիմիր Առաքելյանի ընկերները։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Առաքելյանը ձերբակալվեց հունվարի 14-ին՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի հետ։ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել զինված խմբի հետ համագործակցելու, զենք պահելու-իրացնելու մեջ։ Առաքելյանից բացի՝ այս գործի շրջանակներում կա ևս 4 կալանավորված ազատամարտիկ, որոնցից ոչ ոք չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հիշեցնենք նաև, որ նախօրեին փոփոխվեց զինված հանցախմբի 6 անդամների խափանման միջոց կալանքը։ Այս պահին ազատության մեջ են արդեն Նելլի Մինասյանը, լրագրող Լիլիթ Թորոսյանը, Սրբուհի Այվազյանը, հանցախմբի ղեկավար համարվող Արթուր Վարդանյանի հորեղբոր որդիները՝ Հայկ և Հրանտ Վարդանյանները, և Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արման Հայրապետյանը։ Առաջիկայում ակնկալվում են նոր ազատ արձակումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում