ԱՄՆ Պետդեպարտամենտը Տրիպոլիից դուրս է բերել իր անձնակազմի մի մասը և երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Լիբիա այցելությունից՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Մայիսի սկզբին Տրիպոլիում իրավիճակը սրվել է, զինված խմբավորումները շրջափակել են կառավարական շենքերը տարաձայնությունների պատճառով, ինչը կապված էր նախկին վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյաների օրենքի հետ: Արդյունքում մայիսի 8-ին Պետդեպարտամենտը կարգադրել է Տրիպոլիից դուրս բերել անձնակազմի մի մասը: Իրավիճակը մնում է անկանխատեսելի»,- ասվում է Պետդեպի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, գերատեսչությունը նշում է, որ Լիբիայում անկայունության պատճառով խիստ սահամանափակվել է ԱՄՆ քաղաքացիներին դիվանագիտական ծառայություններ մատուցելու հնարավորությունը: Ամերիկացիներին խորհուրդ չի տրվում այցելել նաև Լիբիայի Բենղազի քաղաք, որտեղ 2012թ. սպանվել է ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը:









































