Կոլումբիայի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ավտոմեքենա վարելը կարող է կանխել տկարամտությունը: Ինչպես հայտնում է The Financial Express-ը, պարբերաբար ղեկի մոտ գտնվելը մարդկանց օգնում է մնալ առույգ, ունենալ ինքնակառավարման, անձնական ազատության և անկախության զգացողություն:
Բացի այդ`անձնական ավտոմեքենայի օգտագործումը թոշակառուներին հնարավորություն է տալիս տնից ավելի շատ դուրս գալ և ավելի ակտիվ կյանք վարել: Գիտնականները պարզել են, որ եթե ավտոմեքենայի սիրահարները հրաժարվում են ավտոմեքենա վարելուց, նրանց մոտ նկատելիորեն վատանում է հոգեկան և ֆիզիկական առողջությունը, որը կարող է հանգեցնել նաև ընկճախտի:








































