Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ պատրաստ է տեղափոխվել Անգլիա միայն «Լիվերպուլ»-ի համար, տեղեկացնում է Goal.com-ը:
«Երբեք չես կարող ասել, թե ինչ կլինի քո հետ ապագայում, սակայն եթե օրերից մի օր տեղափոխվեմ Անգլիա, ապա դա կանեմ միայն «Լիվերպուլ»-ի համար»,- հայտարարել է Սուարեսը:
Հիշեցնենք, որ 29-ամյա Սուարեսը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Լիվերպուլ»-ից 81 մլն եվրոյի դիմաց:






































