Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Հռոմում տեղի ունեցած իրանա-իտալական գործարար ֆորումի ժամանակ շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններին աջակցելու համար:
«Մենք շնորհակալ ենք ԵՄ-ին ու բոլորին, ովքեր ջանքեր են գործադրել, որ այդ բանակցություններն ավարտվեն հաջողությամբ։ Այն փաստը, որ մենք այսօր գտնվում ենք այստեղ, այդ բանակցությունների ու պատժամիջոցների վերացման հետևանքներից մեկն է, ինչը հնարավորություններ է բացում նոր շուկաներում աշխատելու համար»,- ասել է Ռուհանին։
Հաղորդվում է, որ իրանա-իտալական գործարար ֆորումին մասնակցել են Իտալիայի առաջատար կոմերցիոն ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մոտ 120 իրանցի ազդեցիկ ձեռնարկատերեր ու իրանական պետական խոշոր ընկերությունների ղեկավարներ։










































