Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի ադրբեջանցիների շրջանում փնտրում է նախարարի թեկնածու: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին Իվանիշվիլին հայտարարել է չորեքշաբթի՝ Թբիլիսիում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցին:
«Ես խոստացել եմ, որ ադրբեջանցին՝ մեր հայրենակիցը, կզբաղեցնի վարչապետի խորհրդականի կամ օգնականի պաշտոնը, սակայն մենք որոշել ենք ավելի հեռուն գնալ և նախարար նշանակել մեր ադրբեջանցիների միջից»,- ասել է նա:
Իվանիշվիլին ընդգծել է, որ փնտրում են նման թեկնածուի:








































