«Մանչեսթեր Յուանյթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել է, որ իր թիմը շարունակում է պայքարել չեմպիոնության համար: Ներկայումս «կարմիր սատանաներ»-ը զբաղեցնում են Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ առաջատարին զիջելով 7 միավոր:
«Խնդիրը կայանում է նրանում, որ մեզ գերազանցում է 4 ակումբ: Պետք է շրջանցենք բոլորին՝ չեմպիոն դառնալու համար: Իհարկե, դա դժվար կլինի անել, բայց անհնարին ոչինչ չկա: Պետք է հավատալ: «Յունայթեդ»-ը շարունակում է պայքարել չեմպիոնության համար:
Թիմի առաջատարները մեծ ճնշման են ենթարկված: Նման իրավիճակում էինք նաև նախորդ մրցաշրջանում, երբ արտագնա հանդիպում անցկացրինք «Չելսի»-ի հետ և չկարողացանք հաղթել: Վստահ եմ, եթե այդ խաղում հաղթանակ տանեինք, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր»,- Goal-ը մեջբերում է մասնագետի խոսքերը:










































