Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռոնալդոյի կարծիքով՝ «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը ճիշտ որոշում է կայացրել՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը վստահելով Զինեդին Զիդանին:
«Կարծում եմ՝ Զիդանը լավագույն լուծումն էր «Ռեալ»-ի համար: Վստահ եմ, որ նա կարող է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները նույնքան լավ, որքան անում էր դա ֆուտբոլիստ եղած ժամանակ:
Հետևում եմ Զիդանի մարզչական գործունեութանն ու մի քանի անգամ այցելել եմ նրան «Ռեալ»-ի մարզաբազայում: Վստահ եմ, որ Զինեդինը պատրաստ էր ընդունել այդ մարտահրավերը: Հաջողություն եմ մաղթում նրան»,-AS-ը մեջբերում է Ռոնալդոյի խոսքերը:








































