Բելգիացի կենտրոնական պաշտպան և «Մանչեսթեր Սիթի»-ի ավագ Վենսան Կոմպանին մեկնաբանել է «քաղաքայիններ»-ի գլխավոր մրցակից «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 71-ամյա գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի՝ մարզչական կարիերան ավարտելու որոշումը: Նշենք, որ մասնագետը «կարմիր սատանաներ»-ին գլխավորել է 26 տարի:
«Ալեքս Ֆերգյուսոնը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ լավագույն մարզչներից է: Մի թիմի ղեկին անցկացրած 26 տարիներից հետո մենք բոլորս պետք է հարգանքի տուր մատուցենք նրան»,- նշել է խաղացողը Twitter-ի իր էջում:










































