Լեհաստանի պատմական մայրաքաղաք Կրակով քաղաքում կացնով զինված հանցագործը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, որոնք ուսումնասիրում էին երկրի գլխավոր տեսարժան վայրը՝ «Վավել» թագավորական ամրոցը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Բլուրը, որտեղ գտնվում է ամրոցը, 48-ամյա տղամարդը փորձել է բարձրանալ ավտոմեքենայով, սակայն կանգ է առել իրեն խոչընդոտող ցանկապատի առջև և հարձակվել է մի խումբ զբոսաշրջիկների վրա, որոնց ուղեկցել է հոգևորականը:
Միջադեպին միջամտել են ամրոցի անվտանգության ուժերը: Հնչել է երկու կրակոց, մեկը՝ օդում, մյուսը՝ փախուստի դիմել պատրաստվող հանցագործի մեքենայի անիվներին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Տղամարդուն հաջողվել է ձերբակալել: Ինչպես պարզվել է՝ նա Կրակովի բնակիչ է: Ներկայում ոստիկանությունում նրան հարցաքննում են՝ պարզելու ագրեսիվ վարքի դրդապատճառները:









































