Monday, 29 04 2024
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում

ՀԷՑ-ում անցած տարի արձանագրվել է էլեկտրաէներգիայի կորուստների կրճատում

Հայաստանի էներգետիկ համակարգի համար 2015թ. բավական բարդ ու դժվարին տարի է եղել: Այնուհանդերձ, հիմնականում հաջողվել է հաղթահարել ի հայտ եկած խնդիրները և բարենպաստ նախադրյալներ ստեղծել ինչպես համակարգի ֆինանսական խնդիրները բավարարելու, այնպես էլ հզորություններն ավելացնելու, հուսալիությունն ու անվտանգությունը բարձրացնելու, երկրի էներգետիկ համակարգը տարածաշրջանային ծրագրերում ինտեգրելու առումով: Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ ամփոփելով 2015թ.-ին նախարարության կատարած աշխատանքը:

«Ֆինանսական առողջացման նպատակով ձեռնարկված քայլերը բերեցին նրան, որ համակարգի մի շարք կարևոր օղակներ դադարել են ոչ միայն նոր պարտքեր կուտակել, այլ աստիճանաբար փակում են նախկին վնասները: Խոսքը, մասնավորապես, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասին է, որը տարբեր պատճառներով վերջին տարիներին կուտակել էր մի քանի տասնյակ միլիարդ դրամի հասնող վնասներ՝ մեծացնելով ճնշումը էլեկտրաէներգիայի սակագների վրա՝ միաժամանակ խնդիրներ ստեղծելով համակարգի մյուս ձեռնարկությունների համար: Ֆինանսական դժվարությունների պատճառով Հ ԷՑ-ը սկսել էր ժամանակին չկատարել իր պարտավորությունները արտադրող կայանների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ: Դա սպառնում էր համակարգում վերականգնել տարիներ առաջ գոյություն ունեցող փոխադարձ պարտքերի շղթան, ինչը հղի էր լուրջ հետևանքներով, ինչպես էներգետիկ ոլորտի, այնպես էլ ընդհանրապես տնտեսության համար»,- ընդգծեց նախարարը:

Նախարարը հավելեց, որ 2012-2015թթ ոչ իրատեսական էներգահաշվեկշիռների, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառի, ջրի սակավությամբ պայմանավորված ՀԷԿ-երում թերարտադրված էլեկտրաէներգիայի հետևանքով ՀԷՑ-ում առաջացել էր ֆինանսական ճեղքվածք՝ շուրջ 36.4 միլիարդ դրամի չափով: «Դրանից 2013-2014 և 2014-2015 մարժային տարիների ընթացքում հատուցվել է 13 միլիարդ դրամը: Շարունակվեց չլուծված մնալ 24.4 միլիարդ դրամի խնդիրը: Այդ ամենը բերեց նրան, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստիպված եղավ գնալ էլեկտրաէներգիայի թանկացման: Օգոստոսի 1-ից Հայաստանում հոսանքի ս ակագինը բարձրացվեց 6.93 դրամով: Մի բան, ինչն արդարացի դժգոհություններ առաջացրեց հասարակության շրջանում»,- մանրամասնեց նախարարը:

Զախարյանը նշեց, որ հնչող քննադատությունները փարատելու նպատակով ներգրավվեց միջազգային խորհրդատվական ընկերություն, որի հիմնական խնդիրներից մեկը սակագների հիմնավորվածության վերաբերյալ եզրակացության ներկայացումն էր: Մինչ այդ, կառավարությունը ստանձնեց բնակչության և փոքր ու միջին բիզնեսի համար սակագների սուբսիդավորման պարտավորությունը: «Կատարված ուսումնասիրությոնւներից հետո միջազգային խորհրդատուն հայտարարեց սահմանված սակագների հիմնավորված լինելու մասին: Չնայած դրան՝ կառավարությունը ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ հետ շարունակեց էնեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցման տրամադրումը՝ շեշտը դնելով հասարակության սոցիալապես առավել խոցելի խմբերին աջակցելու վրա: Պահպանվեց նաև փոքր և միջին բիզնեսի սուբսիդավորումը: Այն կշարունակվի մինչև սակագնային տարվա ավարտը՝ 2016թ. հուլիսի 31-ը:

Եզրափակելով խոսքը՝ նախարարը հայտնեց, որ 2015թ. ՀԷՑ-ում արձանագրվել է էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների կրճատում: Դրանք կազմել են 11.1 տոկոս: Նախորդ տարի ՀԷՑ-ում կորուստները հասնում էին 12.73 տոկոսի: Կորուստների կրճատմանը նպաստել են համակարգի ֆինանսական վիճակի կայունացման ուղղությամբ նախարարության ձեռնարկած քայլերը, ինչպես նաև նոր սեփականատիրոջ կողմից իրականացված միջոցառումները: «Եթե նախկինում մենք ունեինք ոչ արդյունավետ կառավարվող համակարգ, ապա այսօր անցած մի քանի ամիսների ընթացքում ընկերության կողմից բավականին լուրջ աշխատանք է տարվել՝ կապված կառավարման հետ: Մենք ունենք լուրջ սպասելիքներ, որ արդյունավետ կառավարման հետ կապված կունենանք կայուն և տեխնիկապես վերազինված համակարգ: Ամեն դեպքում, այս մի քանի ամիսների աշխատանքի նախնական գնահատականներն այդ մասին են վկայում»,- եզրափակեց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում