Մեծ Բրիտանիայում կայանալիք «ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումից հետո Մոսկվայում կսպասեն Օբամային: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններից հետո՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Լավրովի խոսքով՝ իրենք ավարտել են ինտենսիվ, բանակցություններով հագեցած օրը: Քերիի հետ հանդիպման ընթացքում Պուտինը հաստատել է, որ ծանոթացել է Օբամայի ուղերձին և դրան պատրաստվում է պատասխանել: Պատասխանը Վաշինգտոնին կփոխանցվի մոտ ժամանակներս:
Լավրովի խոսքով՝ առաջիկայում սպասվում է Պուտինի և Օբամայի հանդիպումը «ութնյակի» գագաթնաժողովում, որը կկայանա հունիսի 17-18-ը: «Դրանից հետո մենք սպասում ենք Օբամայի այցին Ռուսաստան»,- ընդգծել է Լավրովը:
ԱՄՆ-ը և ՌԴ-ն ցանկանում են Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանս անցկացնել, որը կարող է կայանալ մայիսի վերջին: Այս մասին հայտարարել է Լավրովը՝ Քերիի հետ բանակցությունների արդյունքներով:
Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կստեղծեն ինքլյուզիվ երկխոսության մեկնարկի համար նպաստավոր պայմաններ:










































