Լեհական «Լեգիա»-ն ռուս գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի նախաձեռնությամբ բանակցություններ է վարում Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ, որպեսզի կարողանա վարձակալել թիմի հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տրանսֆերը, տեղեկացնում է ТАСС-ը:
«Գլխավոր մարզիչ Չերչեսովի ցանկությամբ մենք սկսել ենք բանակցել Օզբիլիսի հետ: Առաջիկա օրերին հստակություն կլինի»,- հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Միխալ Ժևլյակովը:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:







































