The Daily Mail-ը հայտնում է, որ «Էվերթոն»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարող է տեղ զբաղեցնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզչական շտաբում և դառնալ Ալեքս Ֆերգյուսոնի առաջին օգնականը:
Դրանով մեկ նպատակ է հետապնդվում` որպեսզի 1-2 տարի անց Մոյեսը կարողանա փոխարինել 71-ամյա մասնագետին:
Բրիտանացի բուքմեյքերները կարծում են, որ իրադարձությունների նման զարգացումը շատ հավանական է: Նշված տարբերակի գործակիցը 1.5 է:






































