«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր կարծիքն է հայտնել «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի`«Չելսի» հնարավոր վերադարձի մասին:
«Մոուրինյոյի վերադարձն ավելի գրավիչ կդարձնի Անգլիայի Պրեմիեր Լիգան: Բացի այդ, նրա գլխավորությամբ «Չելսի»-ն չեմպիոնի հավակնորդ կդառնա:
Ինչ վերաբերում է Բենիտեսին, ապա նա հիանալի աշխատանք կատարեց: Լոնդոնյան ակումբն արդեն Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում է, զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Գերազանց ադյունք է»,- ասել է Մանչինին:









































