SplashData ընկերությունը հրապարակել է ամենատարածված համացանցային գաղտնաբառերի ամենամյա ցուցակը: Այս մասին հայտնում է Endgadget պորտալը:
Վարկանիշային ցուցակը կազմել են մոտ 2 մլն գաղտնաբառերի ուսումնասիրության արդյունքներով, որոնք բաց հասանելիություն են ստացել 2015թ.: Բացի welcome, let me in տարբերակներից՝ ամենաշատ օգտագործվող ծածկագրերի թվում է «Աստղային պատերազմներ» կինոսագայի անվանումը (star wars):
Շատերը նախկինի պես սպորտային տերմիններ են օգտագործում որպես ծածկագիր: football-ը 7-րդ տեղում է ցուցակում, baseball-ը՝ 10-րդ:
Վարկանիշային ցուցակում առաջին տեղում երրորդ տարին անընդմեջ 123456 գաղտնաբառն է: Երկրորդ տեղում password բառն է: Երրորդ տեղում 12345678-ն է:








































