Առաջիկա ամռանը Մյունխենում կկայանա Audi Cup ավանդական ընկերական մրցաշարը: Տիտղոսը կխաղարկեն «Բավարիա»-ն, «Միլան»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Սան-Պուլու»-ն:
Մրցաշարը կանցկացվի հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 1-ը`«Ալյանս Արենա»-ում: Այդ մասին է հայտնում «ռոսսոներիներ»-ի պաշտոնական կայքը:
Audi Cup-ն առաջին անգամ կազմակերպվել է 2009 թվականին`ընկերության 100-ամյակի կապակցությամբ: Երկու անգամ մրցաշարի հաղթող է դարձել «Բավարիա»-ն, իսկ 2011 թվականին ուժեղագույնն էր «Բարսելոնա»-ն:







































