ԱՄՆ-ը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորմամբ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է իր գործունեությունը, ինչպես նախկինում: Ես կարծում եմ, որ մենք ականատես կլինենք նրա գործունեության ակտիվացմանը: ԱՄՆ պետաքարտուղարը մեծապես հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճկակով»,- ասել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ հակամարտությունը շտապ կարգավորում կստանա:










































