Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Մարո Գուլոյանը ինքնասպան չի եղել՝ համոզված է իրավաբանը

Կոտայքի մարզի Առինջ գյուղում անցյալ տարվա հուլիսի 12-ին կասկածելի հանգամանքներում մահացած Մարո Գուլոյանի ինքնասպանության վերաբերյալ գործը 2013 թվականի ապրիլի 22-ին կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Սակայն տուժող կողմի իրավահաջորդի՝ Մարո Գուլոյանի (Թովմասյան) հոր շահերը պաշտպանող Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Լուսինե Մինասյանի պնդմամբ՝ գործում կան մի շարք կասկածելի հանգամանքներ, որոնք այդպես էլ չեն ճշտվել: Նման պայմաններում գործը կարճելու իրավունք չունեին: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ ինքը չի հավատում, որ Մարոն ինքնասպան է եղել:

Լուսինե Մինասյանը նշեց, որ տուժողը ամուսնու՝ Գևորգի հետ անընդհատ վիճաբանության մեջ է եղել և նրա կողմից մշտապես ենթարկվել ֆիզիկական բռնության:

Տուժողի մահվան օրը հարուցվել է քրեական գործ, սակայն ըստ բանախոսի՝ դատաբժիշկը չի ֆիքսել Մարոյի մարմնի բոլոր վնասվածքները:

Նշենք, որ ինքնասպանության դեպքում պարանոցին մնում են պարանի խորը հետքեր, սակայն Մարոյի պարանոցի հատվածում որևէ արտահայտիչ հետք չի եղել: Չեն ֆիքսվել դեմքի, մատների և աջ ոտքի հատվածի կապտուկները, որոնք անզեն աչքով էլ երևում են, որ հասցված են կենդանության օրոք, կապտուկները կարմիր են, այսինքն՝ այդտեղ արյուն է հոսել: Պարանոցի շրջանում կա խորը վնասվածք: Դատաբժիշկը պնդել է, թե տուժողը բնազդաբար փորձել է ազատվել պարանից, վնասել է վիզը, սակայն վնասվածքը խորն է, կարմիր, իսկ Մարոյի եղունգները մահվան օրը կարճ կտրած են եղել:

Իրավաբան Լուսինե Մինասյանի պնդմամբ՝ Մարոյի մահվանից վեց ամիս անց կատարվել է արտաշիրիմում: Գերեզմանատան աշխատակիցները չեն օգնել, և Մարոյի եղբայրն անձամբ է հանել քրոջ դագաղը: Դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ երկրորդ դատական բժիշկը ֆիքսել է նույն վնասվածքները, ինչ առաջին դատաբժիշկը: Մեկնաբանել են, թե դիակի փտման պատճառով մնացած վնասվածքները չեն եղել:

Նշենք, որ առաջին դատաբժշկական փորձաքննության ժամանակ եզրակացության հետ որևէ լուսանկար չի դրվել՝ պատճառաբանությամբ, որ ժապավենը փչացել է, նկարները կանաչավուն են եղել: Եզրակացությունը հիմնված չէ գիտական գրականությամբ, չկան փաստեր:

Ինքնասպանության դիմող մարդկանց 90 տոկոսի ենթալեզվի ոսկրը կոտրվում է, որովհետև այն շատ նուրբ է: Մարոյի ենթալեզվի ոսկրը կոտրված չի եղել: Վկաները հակասական ցուցմունքներ են տվել, հատկապես տարբեր ժամեր են նշում դեպքի կատարման վերաբերյալ. «Վերցնում են միայն այն փաստերը, որոնք ձեռնտու են գործը փակելու համար՝ հաստատելով ինքնասպանության վարկածը»:

Չպարզված հանգամանքների թվում է նաև Մարոյի օրգանիզմում ալկոհոլի հայտնաբերումը:

Այժմ իրավաբանը գործի կարճման առթիվ բողոք է ներկայացրել Կոտայքի մարզի դատախազությանը, սակայն չի հավատում, որ բողոքը որևէ նշանակություն կունենա: Այնուամենայնիվ, Լուսինե Մինասյանը շեշտեց, որ մինչև վերջ պայքարելու են՝ գործում կասկածելի հանգամանքները պարզելու համար: Եթե տեղական մարմինները գործին ընթացք չտան, իրավաբանը կդիմի միջազգային ատյաններին. «Մարոյի ամուսին Գևորգը Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի ազգականն է, ես չեմ ուզում որակումներ տալ, սակայն գործին պատշաճ ընթացք չտալը կապված է նաև այս հանգամանքի հետ: Մենք չկարողացանք գործի քննությունը Կոտայքից Երևան տեղափոխել և այստեղ շարունակել: Մեր այդ դիմումից մեկ շաբաթ անց գործը կարճվեց: Այսինքն՝ Հայաստանում գործում է ոչ թե օրենքի ուժը, այլ հակառակը»:

Հավելենք, որ Մարո Գուլոյանը 20 տարեկան էր, ուներ 2 տարեկան երեխա և ինքնասպանության պահին հղի էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում