Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում քիչ առաջ սկսվեց Ավետիսյանների սպանության մասով երկրորդ դատական նիստը: Ավետիսյանների հարազատները կրկին դժգոհում են, որ դատը տեղի է ունենում ռուսական ռազմաբազայում և անհարմար պայմաններում:
Նիստի սկզբում հարազատները պահանջում էին նաև, որ Պերմյակովը դեմքով նստի դեպի դահլիճը. նշենք, որ վերջինս միշտ նստում է դահլիճին մեջքով և գլուխը խոնարհած: Նիստը կրկին անցնում է լարված մթնոլորտում:
Լուսանկարը` PAN Photo-ի









































