ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել մարզադաշտերում ռասիզմի դրսևորումների դեմ: Պատժիավելի խիստ միջոցներ կձեռնարկվեն: Յուրաքանչյուր խաղի ներկա կլինի դիտորդ, ով կհետևի ֆանատների ռասիստական դրսևորումներին:
Ակումբները ստիպված կլինեն պատասխան տալ իրենց երկրպագուների դրսևորումների համար: Սկզբում թիմերը կտուգանվեն, կարգելվի երկրպագուների այցը տվյալ թիմի խաղին:
Այնուհետև, նոր խախտումների դեպքում` ավելի խիստ միջոցներ կձեռնարկվեն: Թիմերը կզրկվեն միավորներից, կհեռացվեն մրցաշարից կամ կուղարկվեն այլ դիվիզիոն:








































